ՃԱՊՈՆԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԺԵԹՂԹԵՐԸ ՄԵԾ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՎԱՅԵԼՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ
«Սա բավականին կանխատեսելի քայլ էր արևելյան ներդրողների կողմից: Արժեթղթերն, իրոք, գնային անկում ապրեցին, և արտասահմանցիները ձգտում են գնել դրանք` մինչև տեղական շուկաների մասնակիցները «կսթափվեն»», – անդրադառնալով ճապոնական արժեթղթերի շուկայում տեղի ունեցող երևույթներին` հայտարարել է Capital Economics-ի տնտեսագետ Դեվիդ Ռեյը,- «Բնականաբար նախընտրությունը տրվում է շինարարական ընկերություններին, որոնք «շահավետ» պայմաններում են հայտնվել երկրաշարժից հետո»:
Վերջերս ճապոնական շուկայի օգտին է արտահայտվել նաև ներդումային «հսկա» Ուորրեն Բաֆեթը: Միլիարդատերը դրական է արձագանքել ճապոնական տնտեսության հետագա հնարավորությունների մասին` ենթադրելով, որ ակտիվների մասսայական վաճառքից հետո այս երկրի տնտեսությունն անպայմանորեն նոր «թափ» կառնի: «Եթե ես ճապոնական արժեթղթեր ունենայի, ապա երբեք դրանք չէի վաճառի վերջին իրադարձությունների պատճառով», – հավատացրել է նա: