ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ ՃԱՊՈՆԻԱՅԻ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ ԴՐԱԿԱՆ ՄՆԱՑՈՐԴՆ ԱՃԵԼ Է 17.4%-ՈՎ
Ճապոնիայի ֆինանսների նախարարության նախնական տվյալների համաձայն 2009 թվականի հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ Ճապոնիայի առևտրային հաշվեկշռի դրական մնացորդն աճել է 17.4%-ով և կազմել 221.605 մլրդ յեն (2.2 մլրդ դոլար)` 2008 թվականի հոկտեմբերին գրանցված 2 մլրդ դոլարի դիմաց:
Նախարարության հրապարակած տվյալների համաձայն հաշվետու ամսվա ընթացքում Ճապոնիայի արտահանման ծավալը տարեկան կտրվածքով կրճատվել է 26.4%-ով և կազմել 35.1 մլրդ դոլար, իսկ ներմուծումն այդ նույն ժամանակահատվածում նվազել է 34.4%-ով և կազմել 32.6 մլրդ դոլար: