ԱՊՐԻԼԻՆ ՃԱՊՈՆԻԱՅԻ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ ԴՐԱԿԱՆ ՄՆԱՑՈՐԴՆ ԱՃԵԼ Է ՇՈՒՐՋ 15 ԱՆԳԱՄ
2010 թվականի ապրիլ ամսվա արդյունքներով Ճապոնիայի առևտրային հաշվեկշռի դրական մնացորդը սահմանվել է 8,24 մլրդ դոլար մակարդակում, այն դեպքում, երբ նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածում ճապոնիայի առևտրային հաշվեկշռի դրական մնացորդը կազմել էր 0,52 մլրդ դոլար: Այսպիսով, ճապոնիայի առևտրային հաշվեկշռի դրական մնացորդն այս մեկ տարվա կտրվածքով աճել է շուրջ 15 անգամ:
Ճապոնիայի ֆինանսների նախարարության հրապարակած տվյալների համաձայն հաշվետու եռամսյակում նախորդ տարվա համեմատությամբ ճապոնիայի արտահանման համախառն ծավալն աճել է 40,4%-ով, իսկ ներմուծման ծավալներն այս նույն ժամանակահատվածում աճել են 24,2%-ով: