ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ ՃԱՊՈՆԻԱՅՈՒՄ ՀԱՍԵԼ Է 5.2%-Ի
2009 թվականի նոյմեբեր ամսվա արդյունքներով Ճապոնիայում գործազրկության մակարդակը հասել է 5.2%-ի` նախորդ ամսվա համեմատությամբ աճելով շուրջ 0.1% տոկոսային կետով: Այսպիսով, վերջին 4 ամիսների ընթացքում առաջին անգամ Ճապոնիայում գրանցվել է գործազրկության մակարդակի աճ:
Պաշտոնական տվյալների համաձայն այս տարվա նոյեմբերին նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ գործազուրկների թիվը Ճապոնիայում աճել է շուրջ 29%-ով: Նոյեմբեր ամսվա վերջին դրությամբ Ճապոնիայում հաշվառվել է 3.3 մլն գործազուրկ: