ՃԱՊՈՆԻԱՅԻ ԿԲ ՆԱԽԱԳԱՀԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ Է. ԵՐԿՐԻ ԲՅՈՒՋԵՆ ԳՏՆՎՈՒՄ Է ՇԱՏ ՎԱՏ ՎԻՃԱԿՈՒՄ
Ճապոնիայի կենտրոնական բանկի նախագահ Մասակի Սիրակավան վստահ է, որ անհրաժեշտ է անհապաղ իրականացնել ֆինանսական բարեփոխումներ` այս երկրի պետական բյուջեն բարելավելու նպատակով: Ընդ որում, ըստ ԿԲ նախագահի, ֆինանսական բարեփոխումներ իրականացնելու համար երկրում ձևավորված իրավիճակն առավել քան բարենպաստ է. ընկերություններն արդեն աշխատում են շահույթով, իսկ երկարաժամկետ տոկոսադրույքները դեռևս պահպանվում են նույն մակարդակում: ճապոնիայի ԿԲ նախագահի գնահատմամբ, Ճապոնիայի պետական բյուջեն ներկայումս գտնվում է «շատ վատ վիճակում»:
Նա ընդգծել է, որ այսօր ճապոնացիների վատատեսությունը բացասական ազդեցություն է թողնում երկրի տնտեսության վրա, և այս իրավիճակը պետք է շտկել: «ճապոնիան չի կարող անընդմեջ գտնվել պակասուրդի մեջ», – նշել է Ճապոնիայի ԿԲ նախագահը: