17/03/2011 16:56
ՃԱՊՈՆԻԱՅԻ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԿԴԱԴԱՐԵՑՆԵՆ ԻՐԵՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Ճապոնիայի ղեկավարությունն առաջարում է ժամանակավորապես դադարեցնել երկրի ֆոնդային բորսաների գործունեությունը և կանգնեցնել առևտուրը FOREX շուկայում: Այսօր նման առաջարկությամբ ներկայացել են Ճապոնիայի խորհրդարանի վերին պալատի ներկայացուցիչները: Վերջիններիս խոսքերով` նման քայլը հնարավորություն կտա խուսափել տնտեսական իրավիճակի առավել վատթարացումից` պայմանավորված Ճապոնիան համակած տարերային աղետներով և վատատեսական տրամադրությամբ:
Նշենք, որ աղետներն արդեն իսկ զգալի բացասական ազդեցություն են թողել երկիր ֆոնսային շուկաների վրա: Վերջինին օրերին կայացած առևտրային շրջանների արդյունքներով ճապոնական Nikkei ինդեքսը գրանցել է աննախադեպ ռեկորդային անկում, իսկ ֆոնդային շուկաների կապիտալիզացացիան կրճատվել է ավելի քան 626 մլրդ դոլար:
21/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.4
-0.05
Եվրո (EUR)
405.92
+0.81
Ռուբլի (RUR)
4.4121
+0.0379
Լարի (GEL)
139.19
-0.04
Արծաթ
663.46
-6.37
