
2010Թ.-ԻՆ JOHNSON & JOHNSON-Ի ՇԱՀՈՒՅԹԸ ԿԱԶՄԵԼ Է 13.33 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐ
Ամերիկյան Johnson & Johnson ընկերության շահույթը 2010թ.-ին աճել է 8.7%-ով և կազմել 13.33 միլիարդ դոլար: Պետք է նշել, որ նույն ժամանակահատվածում ընկերության վաճառքի ծավալները կրճատվել են 0.5%-ով և կազմել 61.59 միլիարդ դոլար:
J&J-ի տնօրեն Ուիլյամ Վելդոնը նշում է, որ չնայած 2010թ.-ը ծանր տարի էր, իրենք կարողացան բարձրացնել ընկերության շահույթը և իրականացնել հեռանկարային ներդրումներ:
Նշենք, որ 2010թ.-ի IV քառորդում ընկերության շահույթը նվազել է 12%-ով և կազմել 1.94 միլիարդ դոլար, իսկ հասույթը կրճատվել է 5.5%-ով և կազմել 15.64 միլիարդ դոլար: