
2009Թ.-ԻՆ J.P.Morgan-Ի ՇԱՀՈՒՅԹՆ ԱՃԵԼ Է 2,1 ԱՆԳԱՄ
Ամերիկյան խոշորագույն J.P.Morgan Chase & Co. բանկն ամփոփել է 2009 թվականի իր գործունեության արդյունքները: Հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն 2009 թվականի ընթացքում նախորդ տարվա համեմատությամբ բանկի զուտ շահույթն աճել է 2,1 անգամ և կազմել 11,7 մլրդ դոլար` 2008 թվականին արձանագրված 5,61 մլրդ դոլարի դիմաց: Հաշվետու ժամանակահատվածում բանկի հասույթն աճել է 49%-ով և կազմել 100,4 մլրդ դոլար:
Նշենք, որ միայն 2009 թվականի չորրորդ եռամսյակում ամերիկյան բանկի զուտ շահույթն աճել է 4,7 անգամ և կազմել 3,3 մլրդ դոլար, իսկ հասույթն աճել է 34,5%-ով և կազմել 23,16 մլրդ դոլար: