
LEHMAN BROTHERS-Ը ԵՎ J.P.MORGAN CHASE-Ը ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՆ ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճաով սննկացած ամերիկյան Lehman Brothers Holdings Inc. ներդրումային բանկը և J.P. Morgan Chase & Co. բանկը ստորագրել են հաշտության պայմանագիր` Lehman Brothers բանկի սննկացման գործընթացի շրջանակներում վերջինիս դեմ JP Morgan-ի կողմից ներկայացված 7.68 մլրդ դոլար ընդհանուր ծավալով հայցային պահանջների վերաբերյալ:
Պայմանագրով կողմերը նախատեսում են, որ JP Morgan-ը Lehman բանկին կփոխանցի այն ոչ իրացվելի ակտիվների կառավարումը, որոնք JP Morgan-ին հանձնվել էին որպես գրավ` Lehman բանկի պարտավորությունների դիմաց: