13/10/2010 17:22
ԱՄԵՐԻԿՅԱՆ JPMORGAN CHASE ԲԱՆԿԸ ԱՊԱՀՈՎԵԼ Է ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԻ 23% ԱՃ
Ամերիկյան ֆինանսական կառույցներից առաջինն իր եռամսյակային գործունեության ֆինանսական արդյունքները ներկայացրել է JPMorgan Chase բանկը: Հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ բանկի զուտ շահույթն աճել է 23%-ով և կազմել 4.42 մլրդ դոլար: Նախորդ տարվա երրորդ եռամսյակի արդյունքներով բանկի զուտ շահույթը կազմել էր 3,59 մլրդ դոլար: Այս նույն ժամանակահատվածում ամերիկյան բանկի հասույթն աճել է 15%-ով և կազմել 24,34 մլրդ դոլար:
JPMorgan Chase բանկի հրապարակած տվյալների համաձայն ընթացիկ տարվա առաջին ինն ամիսների արդյունքներով բանկի զուտ շահույթը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 48%-ով և կազմել 12,54 մլրդ դոլար, իսկ հասույթն աճել է 1%-ով և կազմել 76,6 մլրդ դոլար:
Նշենք, որ ամերիկյան բանկի պարզաբանմամբ` հաշվետու ժամանակահատվածում ընկերության զուտ շահույթի աճն առավելապես պայմանավորված է վարկերի գծով կորուստների նվազմամբ:
JPMorgan Chase & Co. բանկը կազմավորվել է 2000 թվականին` Chase Manhattan Bank և JPMorgan բանկերի միաձուլման արդյունքում:Այսօր բանկն իր գործունեությունն է ծավալում աշխարհի շուրջ 60 երկրներում:Բանկի աշխատակիցների ընդհանուր թվաքանակը կազմում է 200 հազար մարդ:
11/08/2026
դրամ
Դոլար (USD)
366.07
+0.19
Եվրո (EUR)
422.23
-0.58
Ռուբլի (RUR)
4.4217
-0.0137
Լարի (GEL)
139.74
+0.03
Արծաթ
752.48
-4.14
17:48 11/08/26
