14/04/2011 11:57
ԱՄԵՐԻԿՅԱՆ JPMORGAN CHASE ԲԱՆԿՆ ԱՊԱՀՈՎԵԼ Է ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՇԱՀՈՒՅԹԻ 67% ԱՃ
Ամերիկյան խոշորագույն JPMorgan Chase բանկն ամփոփել է 2011 թվականի առաջին եռամսյակի գործունեության արդյունքները և ներկայացրել իր եռամսյակային ֆինանսական հաշվետվությունը: Հատկանշական է, որ բանկն ամերիկյան ֆինանսական կառույցների շարքում առաջինն է «համարձակություն» գտել ներկայացնել այս տարվա առաջին եռամսյակի իր ֆինանսական ցուցանիշները: Այսպես, ներկայացված հաշվետվության համաձայն, 2011 թվականի հունվար-մարտ ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատությամբ JPMorgan Chase բանկի շահույթն աճել է 67%-ով և կազմել 5.6 մլրդ դոլար: Նշենք, որ նախորդ ֆինանսական տարվա այս նույն ժամանակահատվածում բանկն ապահովել էր շահույթ` 3,3 մլրդ դոլարի սահմաններում: Միևնույն ժամանակ, բանկի հասույթը հաշվետու այս երեք ամիսների արդյունքներով կրճատվել է 8%-ով և կազմել 25.8 մլրդ դոլար: Ընթացիկ տարվա առաջին եռամսյակի արդյունքներով JPMorgan Chase-ի` մեկ բաժնետոմսի դիմաց զուտ շահույթը կազմել է 1,28 դոլար:
Հարկ է նշել, որ այս տարվա առաջին երեք ամիսների արդյունքներով JPMorgan-ի համար առավել շահութաբեր է եղել իր ներդրումային ստորաբաժանումը, որն այս երեք ամիսների արդյունքներով ապահովել է 2,37 մլրդ դոլարի շահույթ: Այս կապակցությամբ, պարզաբանելով JPMorgan Chase բանկի եռամսյակային ֆինանսական արդյունքները, բանկի տնօրենների խորհրդի նախագահ Ջեյմս Դայմոնը նշել է. «Հաշվետու այս երեք ամիսների ընթացքում բանկը գրանցել է մատուցվող ծառայությունների նկատմամբ պահանջարկի զգալի աճ: Առավել մեծ ակտիվություն գրանցել են բանկի ներդրումային, ինչպես նաև վճարային քարտերի և առևտրային բանկինգի ստորաբաժանումները»: JPMorgan Chase բանկի ներկայացուցիչը նաև վստահություն է հայտնել, որ բանկի գրանցած դրական միտումները նախ և առաջ պայմանավորված են ամերիկյան բանկային ոլորտի կայունացմամբ:
JPMorgan Chase & Co. բանկը կազմավորվել է 2000 թվականին` Chase Manhattan Bank և JPMorgan բանկերի միաձուլման արդյունքում:Այսօր բանկն իր գործունեությունն է ծավալում աշխարհի շուրջ 60 երկրներում: Բանկի աշխատակիցների ընդհանուր թվաքանակը կազմում է 200 հազար մարդ: Այս ֆինանսական կառույցների համախառն ակտիվների ծավալը գերազանցում է 2 տրիլիոն դոլարը:
26/02/2026
դրամ
Դոլար (USD)
377.04
+0.12
Եվրո (EUR)
444.91
+0.9
Ռուբլի (RUR)
4.9004
-0.0177
Լարի (GEL)
141
+0.1
Արծաթ
1099.5
+31.8
12:35 27/02/26
10:50 27/02/26
10:30 27/02/26
21:17 26/02/26
20:28 26/02/26
16:10 26/02/26
