
JPMORGAN CHASE ԲԱՆԿԻ ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԸ ԿԱԶՄԵԼ Է 4,8 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ
Հաշվետու ամիսների ընթացքում JPMorgan Chase բանկի հասույթը կրճատվել է 8%-ով և կազմել 25,6 մլրդ դոլար:Նշենք, որ ընկերության եռամսյակային հասույթի փաստացի մարակդակը գամընկել է վերլուծաբանների կանխատեսումների հետ:
Բանկն ընթացիկ տարվա համար կանխատեսում է տնտեսական ակտիվության բարձրացում և, հետևաբար, նաև բանկի հիմնական ֆինանսական ցուցանիշների աճ:
JPMorgan Chase & Co բանկը կազմավորվել է 2000 թվականին` Chase Manhattan Bank և J.P.Morgan & Co բանկերի միաձուլման արդյունքում: Ներկայումս բանկն իր գործունեությունն է ծավալում աշխարհի շուրջ 60 երկրներում: