03/05/2011 11:25
ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՐԵԱՅԻ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ ԵՆ 300 ՄԼՐԴ ԴՈԼԱՐԸ
Հարավային Կորեայի արժութային պահուստները հատել են 300 մլրդ դոլարի սահմանագիծը: Պաշտոնական վիճակագրության համաձայն` 2011 թվականի մայիսի 1-ի դրությամբ Հարավային Կորեայի արժութային պահուստները կազմել են 307.2 մլրդ դոլար: Այս ցուցանիշը մեկ ամսվա ընթացքում աճել է շուրջ 8.58 մլրդ դոլարով: Ինչպես պարզաբանել են Հարավային Կորեայի կենտրոնական բանկում` նման դինամիկան նախ և առաջ պայմանավորված է «թույլ» դոլարով, ինչպես նաև օտարերկրյա ներդրողների կողմից հարավկորեական արժեթղթերի գնմամբ: Նշենք, որ Հարավային Կորեան իր արժութային պահուստներով այսօր աշխարհում զբաղեցնում է 7-րդ տեղը` Չինաստանից, Ճապոնիայից, Ռուսաստանից, Թայվանից, Բրազիլիայից և Հնդկաստանից հետո:
28/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.34
-0.18
Եվրո (EUR)
413.19
-1.15
Ռուբլի (RUR)
4.3043
-0.0084
Լարի (GEL)
139.53
-0.02
Արծաթ
759.48
+16.39
10:50 29/09/26
10:30 29/09/26
20:16 28/09/26
