2010Թ.-ԻՆ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՐԵԱՆ ԳՐԱՆՑԵԼ Է 6.1% ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃ
2010թ.-ին Հարավային Կորեայի տնտեսական աճը կազմել է 6.1%, որն ամենաբարձր ցուցանիշն է վերջին ութ տարվա ընթացքում:
Չնայած 2010թ.-ի չորորդ եռամսյակում տնտեսական աճի դանդաղեցմանը` վերլուծաբանները սպասում են, որ 2011թ.-ի առաջին եռամսյակում երկրի տնտեսական աճը առավել էական կլինի:
Պաշտոնական վիճակագրության համաձայն, 2010թ.-ի ընթացքում Հարավային Կորեայի տնտեսությունում կատարած ներդրումների ծավալը կրճատվել է 3%-ով, իսկ գնաճը կազմել է 3.6%: