
ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՐԵԱՆ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է ԿՐՃԱՏԵԼ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԸ
Հարավային Կորեան նախատեսում է կրճատել երկրի տարածքում ազատ տնտեսական գոտիների չափերը, որը պայմանավորված է վերջիններիս շահույթի ցածր մակարդակով և դանդաղ աճի տեմպերով:
Այս մասին այսօր հայտնել է Հարավային Կորեայի Ինովացիոն տնտեսության նախարար Պակ Յեն Չխոն:
Վերջին տարիներին օտարերկրյա ներդրումներ ներգրավելու և ներքին առևտուրը զարգացնելու համար Հարավային Կորեայի կառավարությունը զբաղվում էր ազատ տնտեսական գոտիների ստեղծմամբ:
Այժմ Կորեայում գործում է վեց ազատ տնտեսական գոտի` 571 քառ. կմ ընդհանուր մակերեսով: