ԱՄՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄԵՆԱԹԱՆԿ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ՔԸՐՔ ՔՐՔՈՐՅԱՆԸ
Ամերիկահայ հայտնի միլիարդատեր Քըրք Քըրքորյանի հիմադրած MGM Mirage ընկերության կողմից Լաս-Վեգասում իրականացվող City Center համալիրի նախագիծն իր 8,5 մլրդ դոլար արժեքով ԱՄՆ պատմության մեջ ամենաթանկ մասնավոր շինարարական նախագիծն է:
City Center շինարարական նախագիծն իրենից ներկայացնում է բազմաբնակարան շենքերի, խաղատների, առևտրային կենտրոնների կառուցման համալիր ծրագիր, որն իրականցվում է MGM Mirage և Dubai World ընկերությունների համագործակցության շրջանակներում:
2009 թվականի դեկտեմբերին տեղի էր ունեցել նախագծի Aria հյուրանոցային համալիրի բացման պաշտոնական արարողությունը:
Aria համալիրն իրենից ներկայացնում է ավելի քան 4 հազար հյուրանոցային սենյակների, հայտնի բրենդային խանութների, շուրջ 16 ռեստորանների և խաղատների ամբողջություն:
Նշենք նաև, որ աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշային ցուցակում 92-ամյա Քըրք Քրքորյանը զբաղեցնում է 307-րդ հորիզոնականն` իր 3,1 մլրդ դոլար կարողությամբ: