11/10/2010 11:56
ԱԼԵՔՍԵՅ ԿՈՒԴՐԻՆԸ ՃԱՆԱՉՎԵԼ Է ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
Ռուսաստանի ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը ճանաչվել է տարվա լավագույն ֆինանսների նախարար: Իր պարգևը ՌԴ ֆինանսների նախարարը ստացել է Euromoney ամսագրի խմբագրի կողմից` Վաշինգտոնում ընթացող Արժույթի Միջազգային Հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային բանկի (ՀԲ) համատեղ համաժողովի շրջանակներում: Euromoney ամսագրի պարզաբանմամբ` Ալեքսեյ Կուդրինն արժանացել է այս տարվա աշխարհի լավագույն ֆինանսների նախարար կոչմանը նախ և առաջ շնորհիվ իր ձեռնարկած մի շարք ծրագրերի, մասնավորապես Կայունացման հիմնադրամի ստեղծման և համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի դեմ պայքարի ծրագրերի:
Նշենք, որ մինչ այս Ալեքսեյ Կուդրինը արժանացել էր նման գնահատականի նաև մեկ այլ ամսագրի կողմից: 2004 թվականին լավագույն ֆինանսների նախարար տիտղոսը Ալեքսեյ Կուդրինին էր հանձնել The Banker ամսագիրը:
Ալեքսեյ Կուդրինը ղեկավարում է Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը 2000 թվականից:
30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
Արծաթ
710.01
-6.11
16:01 30/09/26
