ԿՈՒԴՐԻՆ – 2010Թ.-Ի ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՌԴ ԲՅՈՒՋԵԻ ՊԱԿԱՍՈՒՐԴԸ ՉԻ ԳԵՐԱԶԱՆՑԻ ՀՆԱ-Ի 4.2%-Ը
ՌԴ-ի փոխվարչապետ Ալեքսեյ Կուդրինը լրագրողներին հայտնել է, որ ՌԴ բյուջեի պակասուրդը 2010թ.-ին կկազմի ՀՆԱ-ի 4.1-4.2%-ը: Նրա խոսքերով, պակասուրդի նվազումը պայմանավորված է նրանով, որ կառավարությունը չի հասցնում կատարել բյուջեի բոլոր հոդվածները:
Նշենք, որ բյուջեի պակասուրդը նախատեսված էր ՀՆԱ-ի 5,3%-ի չափով:
ՌԴ-ի Տնտեսական զարգացման նախարարությունը կանխատեսել էր, որ բյուջեի պակասուրդը կկազմի ՀՆԱ-ի 3.5-3.8%-ը: