02/05/2011 12:14
LG ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՆԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐՆԵՐ
Հարավկորեական LG Electronics ընկերությունն ամփոփել է 2011 թվականի առաջին եռամսյակի իր գործունեության արդյունքները` «հիասթափեցնելով» վերլուծաբաններին: Հաշվետու եռամսյակի արդյունքներով ընկերությունը կրել է 15 մլն դոլարի (15.8 մլրդ վոն) զուտ վնաս` այն դեպքում, երբ վերլուծաբաններն այս երեք ամիսների համար կանխատեսել էին զուտ շահույթի ստացում` 56.6 մլրդ վոնի շրջանակներում: Նշենք, որ նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածում LG Electronics ընկերությունն ապահովել էր զուտ շահույթ` 674.6 մլրդ վոն մակարդակում:
2011 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով LG Electronics ընկերության հասույթը նախորդ տարվա համեմատությամբ փոքր-ինչ կրճատվել է և կազմել 12 մլրդ դոլար, իսկ գործառնական շահույթն աճել է շուրջ 73%-ով:
Ինչպես նշվում է ընկերության պաշտոնական հայտարարության մեջ` ընթացիկ տարվա հունվար-մարտ ամիսներին ֆինանսական խնդիրներ են գրանցել ընկերության բոլոր բիզնես-ուղղությունները, ընդ որում LG Electronics-ի` բջջային հեռախոսների մշակմամբ և արտադրությամբ զբաղվող ստորաբաժանումը վնասով է աշխատում արդեն չորրորդ եռամսյակն անընդմեջ: Հաշվետու եռամսյակում այս ստորաբաժանումը կրել է շուրջ 100 մլն դոլարի վնաս, ինչն առավելապես արդյունք է բջջային հեռախոսների վաճառքի ծավալների անկման: Այսպես, հունվար-մարտ ամիսների արդյունքներով LG Electronics ընկերությունը գրանցել է բջջային հեռախոսների իրացման ծավալների 10% անկում: Ընկերությունը եռամսյակային կտրվածքով վաճառել է 24,5 մլն բջջային հեռախոս:
03/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.07
-0.43
Եվրո (EUR)
402.7
-1.2
Ռուբլի (RUR)
4.4309
-0.0143
Լարի (GEL)
138.79
-0.08
Արծաթ
580.27
-0.41
16:49 03/11/26
15:49 03/11/26
