LG ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՇԱՀՈՒՅԹԸ ԿԱԶՄԵԼ Է 256 ՄԼՆ ԴՈԼԱՐ
Հարավկորեական LG Electronics Inc ընկերությունն ամփոփել է 2009 թվականի չորրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած տվյալների համաձայն հաշվետու ամիսների ընթացքում գրանցվել է ընկերության գործունեության հիմնական ֆինանսական ցուցանիշների անկում, որն առավելապես պայմանավորված է ճգնաժամի պայմաններում ընկերության արտադրատեսակների նկաատմամբ պահանջարկի անկմամբ, ինչպես նաև ընկերության կողմից իրականացված ծախսերի կրճատման ծրագրերով: Հաշվետու երեք ամիսների ընթացքում LG ընկերության զուտ շահույթը կազմել է 256 մլն դոլար:
Ամենատարածված բրենդով հեռուստացույցներ արտադրող ընկերության կանխատեսումների համաձայն առաջիկայում ֆինանսական ցուցանիշների անկումը կարող է շարունակվել, որն առավելապես պայմանավորված կլինի ազգային արժույթի արժեվորմամբ: