ԲՐԻՏԱՆԱԿԱՆ LLOYDS ԲԱՆԿԸ ԿԿՐՃԱՏԻ ԵՎՍ 585 ԱՇԽԱՏԱՏԵՂ
Բրիտանական Lloyds բանկային խումբը մտադիր է մինչև այս տարվա մարտ ամիսը կրճատել ևս 585 աշխատատեղ: Ինչպես նշվում է ընկերության տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ` կրճատումներ առավելապես նախատեսվում են բանկի միջբանկային գործառնությունների ստորաբաժանումներում, ինչպես նաև ֆիզիկական անձանց սպասարկման վարչություններում:
Նշենք, որ բրիտանական բանկը ծախսերի կրճատման ծրագրի շրջանակներում արդեն աշխատանքից ազատել է ավելի քան 15,5 հազար աշխատակից:
Բանկի հայտարարության մեջ ասվում է, որ բանկը ակնկալում է աշխատակիցների հեռացում ընկերությունից սեփական դիմումի համաձայն, և հարկադիր ազատումների բանկը կդիմի միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: