ԼՈՆԴՈՆԻ LME ԲՈՐՍԱՆ ԿՈՒՆԵՆԱ ԼՈՒՐՋ ՄՐՑԱԿԻՑ
Չինաստանն ալյումինի և պղնձի սպառման ծավալներով այսօր աշխարհում առաջատար երկրների շարքում է, իսկ այս երկրի ShFE մետաղական բորսան, իր առևտրի ծավալներով, չորրորդն է Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: Ըստ կանխատեսումների, արդեն հաջորդ տարի ShFE բորսան լուրջ մրցակցային հայտ կներկայացնի Լոնդոնի LME մետաղների բորսային:
Ինչպես հայտնի է դարձել, Shanghai Futures Exchange (ShFE)-ը մտադիր է բացել երկու նոր նավահանգստային պահեստ` ալյումինի և պղնձի պաշարները պահելու և ֆյուչերսային պայմանագրերով սահմանված ժամանաակհատվածում մատակարարումն ապահովելու նպատակով: Նախատեսվում է, որ պահեստները շահագործման կհաձնվեն 2011 թվականի մարտին: