ՖՐԱՆՍԻԱԿԱՆ L’OREAL ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 8%-ՈՎ
Կոսմետիկայի արտադրությամբ համաշխարհային առաջատարներից մեկը` ֆրանսիական L”Oreal ընկերությունը, 2009 թվականն ամփոփել է շահույթով: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն հաշվետու տարվա ընթացքում նախորդ տարվա համեմատությամբ ընկերության զուտ շահույթը կրճատվել է 8%-ով` կազմելով 1.95 մլրդ եվրո:
Այս նույն ժամանակահատվածում ընկերության վաճառքի ծավալներն ամբողջ աշխարհում կրճատվել են 1%-ով և կազմել 17.47 մլրդ եվրո:
L’Oreal-ը հանդիսանում է կոսմետիկա արտադրող աշխարհի խոշորագույն ընկերությունից մեկը, որը ներկայացնում է աշխարհահռչակ մի շարք բրենդներ, մասնավորապես L”Oreal Paris, Garnier, Mayballine New York, Chacharel և այլն: Ներկա դրությամբ ընկերության աշխատակիցների ընդհանուր թիվը կազմում է ավելի քան 53 հազար մարդ: