LSE – ՆՈՅԵՄԲԵՐԻՆ ԲՈՐՍԱՅԱԿԱՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԹԻՎԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 21%-ՈՎ
Բրիտանական London Stock Exchange Group ընկերությունը, որը ղեկավարում է Լոնդանի LSE և Միլանի ֆոնդային բորսաների գործունեությունը, հրապարակել է ընթացիկ տարվա նոյեմբերին այս ֆոնդային բորսաներում կնքված գործարքների վերաբերյալ ամփոփ ցուցանիշներ:
Հրապարակած տվյալների համաձայն 2009 թվականի նոյեմբերին LSE բորսայում օրական կնքված առևտրային գործարքների թիվը կրճատվել է 21%-ով և կազմել 781,875 գործարք, ընդ որում այս գործարքների համախառն արժեքը կրճատվել է 7%-ով: