
LSE-Ն ԿՎԵՐԱՀՍԿԻ ՀԱՄԱԵՎՐՈՊԱԿԱՆ TURQUOISE ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՐԹԱԿԻ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ 60%-Ը
Լոնդոնի ֆոնդային բորսան (LSE) նախնական պայմանավորվածություն է ձեռք բերել իր Baikal առևտրային հարթակի և համաեվրոպական Turquoise ֆոնդային բորսայի ակտիվների միավորման ուղղությամբ, որի արդյունքում LSE-ը ձեռք կբերի համատեղ առևտրային հարթակի վերահսկիչ փաթեթը` դառնալով բաժնետոմսերի շուրջ 60%-ի սեփականատեր:
Նշենք, որ Turquoise բորսայական հարթակի ներկայիս սեփականատերերը կշարունակեն վերահսկել բաժնետոմսերի մնացյալ 40%-ը:
Turquoise-ն անցյալ տարվա արդյունքներով կրել է շուրջ 25,4 մլն դոլարի վնաս, իսկ ընկերության ակտիվների ծավալն անցյալ տարվա վերջի դրությամբ կազմել է 17,8 մլն դոլար:
LSE-ն մտադիր է նոր առևտրային հարթակի գործունեության ընդլայնման նպատակով ներդնել շուրջ 32,35 մլն դոլար: