ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԽՈՇՈՐ ԱՎԻԱՓՈԽԱԴՐՈՂԸ ԵՌԱՄՍՅԱԿՆ ԱՄՓՈՓԵԼ Է ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԻ ԶԳԱԼԻ ԱՃՈՎ
Եվրոպական խոշոր ավիափոխադրող Deutsche Lufthansa AG ընկերությունն ամփոփել է 2010 թվականի առաջին ինն ամիսների իր գործունեության արդյունքները: Ավիաընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն, հաշվետու ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ընկերության գործառնական շահույթն աճել է 58%-ով և կազմել 612 մլն եվրո: Նշենք, որ նախորդ տարվա համաատասխան ամիսների արդյունքներով Lufthansa ավիաընկերության գործառնական շահույթը կազմել էր 226 մլն եվրո:
Ինչպես նշվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ` հաշվետու ժամանակահատվածում ավիաընկերությունը գրանցել է հիմնական ֆինանսական ցուցանիշների աճ առավելապես շնորհիվ ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների նկատմամբ պահանջարկի վերականգնման և ծախսերի կրճատման:
Ներկայացված տվյալների համաձայն` Lufthansa-ի զուտ շահույթը այս ինն ամիսներին տարեկան կտրվախքով աճել է 17 անգամ և կազմել 524 մլն եվրո: Հասույթն այս նույն ժամանակահատվածում աճել է 25%-ով և կազմել 20,2 մլրդ եվրո: