LINKEDIN ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱՅՔԸ ԳՆԱՀԱՏՎՈՒՄ Է 3 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ
LinkedIn ընկերության բաժնետոմսերը ներկայումս վաճառվում են SharesPost այլընտրանքային բորսայում, որտեղ ընկերության շուկայական կապիտալիզացիայի մակարդակն, ըստ վերլուծաբանների, հասնում է 3 միլիարդ դոլարի:
Ներկա պահին SharesPost-ը LinkedIn սոցիալիական կայքը գնահատում է 2.51 միլիարդ դոլար:
Միևնույն ժամանակ, SharesPost-ը Facebook սոցիալիական ցանցը գնահատում է 76 միլիարդ դոլար, Zynga-ն` 5.56 միլիարդ դոլար և Twitter-ը` 4 միլիարդ դոլար:
Նշենք, որ LinkedIn-ը, որպես սոցիալական ցանց, իրենից ներկայացնում է տիրույթ, որտեղ կարելի է ծանոթություններ հաստատել կամ վերականգնել նախկին կապերը, ձեռքբերել հավանական գործընկեր, աշխատակից, կամ էլ աշխատանք գտնել: Այն, ընդհանուր առմամբ, աշխատանքին նվիրված հսկայական սոցիալական ցանց է: Այսօր LinkedIn-ում աշխատում են 1000-ից ավել աշխատակիցներ, իսկ կայքում գրանցված են շուրջ 90 միլիոն օգտագործող: