ՄԱԿ – ՍՊԱՍՎՈՒՄ Է ՊԱՐԵՆԱՅԻՆ ԶԱՄԲՅՈՒՂԻ ԿՐԿՆԱԿԻ ԹԱՆԿԱՑՈՒՄ
Համաշխարհային շուկայում սպասվում է սննդամթերքի թանկացում: Ինչպես նշվում է ՄԱԿ-ի հրապարակած զեկույցում` առաջիկայում պարենային գները կարող են գրանցել կրկնակի աճ, ինչը, ըստ ՄԱԿ-ի վերլուծաբանների, պայմանավորված է համաշխարհային շուկայում պարենային ապրանքների պահանջարկի և առաջարկի աճող տարբերությամբ: ՄԱԿ-ի պաշտոնական կանխատեսումների համաձայն` եթե սնննդամթերքի գներն աճեն ևս 10%-ով, ապա միլիոնավոր մարդիկ կհայտնվեն աղքատության սահմանագծից ներքև:
Ներկայումս, 2009թ.-ի համեմատությամբ, ամբողջ աշխարհում ծայրահեղ աղքատ վիճակում գտնվողները մեկ միլլիարդից կրճատվել են և այժմ կազմում են 925 մլն: