MARRIOTT-Ի ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՇԱՀՈՒՅԹԸ ԿԱԶՄԵԼ Է 106 ՄԼՆ ԴՈԼԱՐ
Marriott International Inc ամերիկյան հյուրանոցային օպերատորն ամփոփել է 2009 թվականի չորրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները: Ընկերության ներկայացրած ֆինանսական հաշվետվության համաձայն այս երեք ամիսների ընթացքում ընկերությունը գրանցել է դրական տեղաշարժեր` առավելապես պայմանավորված կորպորատիվ հաճախորդների շրջանում ձևավորված ակտիվությամբ: Այսպես, ընկերության շահույթն ընթացիկ գործառնություններից հաշվետու եռամսյակում կազմել է 106 մլն դոլար:
Հրապարակած տվյալների համաձայն ընկերության հասույթը 2009 թվականի վերջին երեք ամիսների արդյունքներով կազմել է 3.4 մլրդ դոլար: Վերլուծաբանների հաշվետու ժամանակահատվածի համար կանխատեսել էին հասույթի սահմանում 3.2 մլրդ դոլար մակարդակում: