
MASTERCARD-Ն ԱՊԱՀՈՎԵԼ Է ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՇԱՀՈՒՅԹԻ ՇՈՒՐՋ 23% ԱՃ
Աշխարհի երկրորդ խոշոր վճարային համակարգը ներկայացնող Mastercard ընկերությունն ամփոփել է 2009 թվականի չորրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները: Հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն հաշվետու եռամսյակի արդյունքներով ընկերությունը գրանցել է զուտ շահույթը աճ` շուրջ 23%-ով: Եռամսյակի վերջի դրությամբ ընկերության զուտ շահույթը կազմել է 294,4 մլն դոլար` նախորդ տարվա համապատասխան եռամսյակում գրանցված 239,4 մլն դոլարի դիմաց:
2009 թվականի չորրորդ եռամսյակի արդյունքներով պլաստիկ քարտերի համաշխարհային շուկայում մեծ ճանաչում վայելով Mastercard ընկերության հասույթն աճել է 6%-ով և կազմել 1.3 մլրդ դոլար:
Նշենք նաև, որ հաշվետու եռամսյակում Mastercard համակարգով իրականացված վճարային գործառնությունների ընդհանուր ծավալն աճել է շուրջ 6.7%-ով:
Mastercard համակարգը հիմնադրվել է 1996 թվականին և այժմ այն միավորում է աշխարհի 210 երկրների ավելի քան 22 հազար ֆինանսական կազմակերպությունների: