27/04/2010 17:14
MAZDA-Ն ԳՐԱՆՑԵԼ Է ՎԱՃԱՌՔԻ ԾԱՎԱԼՆԵՐԻ ԱՆԿՈՒՄ
2009-2010 ֆինանսական տարվա արդյունքներով ճապոնական խոշոր ավտոարտադրող Mazda ընկերությունը գրանցել է կրած վնասի ընդհանուր ծավալի անկում` շուրջ 11 անգամ: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն հաշվետու ֆինանսական տարում, որն ավարտվել է ընթացիկ տարվա մարտի 31-ին, Mazda ընկերությունը կրել է 69 մլն դոլարի զուտ վնաս:
Ներկայացված տվյալների համաձայն ճապոնական ընկերության վաճառքի ծավալներն այս մեկ տարվա ընթացքում կրճատվել են` կազմելով շուրջ 23 մլրդ դոլար:Հաշվետու ֆինանսական տարվա ընթացքում Mazda ընկերությունն ամբողջ աշխարհում վաճառել է 1,193 մլն ավտոմեքենա:
30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
Արծաթ
710.01
-6.11
