
ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ MCAFEE ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 25%-ՈՎ
Ծրագրային ապահովության առաջատար McAfee Inc ընկերությունը հրապարակել է 2009 թվականի երրորդ եռամսյակի իր գործունեության հաշվետվությունը, որի համաձայն ընկերությունը ապահովել է հիմնական ֆինանսական ցուցանիշների համեմատաբար ցածր մակարդակ, քան կանխատեսել էին վերլուծաբանները:
Հրապարակած տվյալների համաձայն հաշվետու եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ընկերության զուտ շահույթը կրճատվել է 25%-ով և կազմել 37 մլն դոլար, իսկ հասույթն այդ նույն ժամանակահատվածում կրճատվել է 18%-ով և կազմել 485.2 մլն դոլար:
McAfee ընկերությունը հրապարակել է նաև կանխատեսումային տվյալներ, որոնց համաձայն ընթացիկ տարվա չորրորդ եռամսյակում ընկերության հասույթը կտատանվի 505-525 մլն դոլար սահմաններում: