MCDONALD'S-Ի ՎԱՃԱՌՔԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ 0,7%-ՈՎ
Արագ սննդի McDonald”s ռեստորանային ցանցը հրապարակել է 2009 թվականի նոյեմբեր ամսվա իր գործունեության ֆինանսական արդյունքները, որոնց համաձայն հաշվետու ամսվա ընթացքում նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ ընկերության վաճառքի ծավալները կրճատվել են 0,7%-ով:
Հրապարակած տվյալների համաձայն վաճառքի ծավալների առավել մեծ անկում գրանցվել է ԱՄՆ-ում` շուրջ 0,6%, այն դեպքում, երբ Եվրոպայում ընկերության վաճառքի ընդհանուր ծավալն աճել է 2,5%-ով, իսկ Ասիայում և Աֆրիկայում McDonald”s-ը գրանցել է վաճառքի համախառն ծավալների 1% անկում: