MCDONALDS ՌԵՍՏՈՐԱՆԱՅԻՆ ՑԱՆՑՆ ԱՊԱՀՈՎԵԼ Է 1,22 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹ
Արագ սննդի սպասարկման McDonald”s ռեստորանային ցանցն ամփոփել է 2009 թվականի չորրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքերը:
Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն 2009 թվականի չորրորդ եռամսյակում ընկերության զուտ շահույթը կազմել է 1,22 մլրդ դոլար` 2008 թվականի համապատասխան եռամսյակում գրանցված 985,3 մլն դոլարի դիմաց: Հաշվետու ամիսների արդյունքներով McDonald”s-ի հասույթն աճել է 0,4 մլրդ դոլարով և կազմել 5,97 մլրդ դոլար:
Հրապարակած տվյալների համաձայն 2009 թվականի վերջին երեք ամիսների ընթացքում McDonald”s-ի վաճառքի ծավալներն աճել են շուրջ 2,3%-ով: