
MCDONALD`S-Ն ԱՊԱՀՈՎԵԼ Է ԱՎԵԼԻ ՔԱՆ 1 ՄԼՐԴ ԴՈԼԱՐԻ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹ
Արագ սննդի ամերիկյան McDonald”s Corp. ռեստորանային ցանցը հրապարակել է 2010 թվականի առաջին եռամսյակի իր գործունեության արդյունքները: Ներկայացված տվյալների համաձայն հաշվետու եռամսյակում նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ ընկերության զուտ շահույթն աճել է 11%-ով և կազմել 1,09 մլրդ դոլար` նախորդ տարվա առաջին եռամսյակում գրանցված 979,5 մլն դոլարի դիմաց:
Հաշվետու եռամսյակում ընկերության հասույթը կազմել է 5,61 մլրդ դոլար: Այս ցուցանիշը նախորդ տարվա համեմատությամբ գրանցել է շուրջ 10% աճ: Գործառնական շահույթը կազմել է 1,67 մլրդ դոլար:
McDonald”s Corp. վերազգային կորպորացիան հիմնադրվել է 1955 թվականին: Ներկայումս ընկերությունը ներկայացված է աշխարհի ավելի քան 100 երկրներում: