Աշխարհ

USD BUY - 366.50+0.00 USD SELL - 368.50-0.50
EUR BUY - 418.00-1.00 EUR SELL - 424.00-1.00
OIL:  BRENT - 80.38+1.52 WTI - 77.54+2.01
COMEX:  GOLD - 4224.10+1.27 SILVER - 66.26+0.00
COMEX:  PLATINUM - 1668.20+0.44
LME:  ALUMINIUM - 3592.00-2.03 COPPER - 13519.50-0.85
LME:  NICKEL - 18581.00-2.52 TIN - 52935.00-4.48
LME:  LEAD - 2005.00-0.55 ZINC - 3530.00-0.28
FOREX:  USD/JPY - 161.27+0.02 EUR/GBP - 1.1467+0.22
FOREX:  EUR/USD - 1.1467+0.22 GBP/USD - 1.3232+0.34
STOCKS RUS:  RTSI - 1038.31-0.96
STOCKS US: DOW JONES - 51564.70+0.00 NASDAQ - 26517.93+0.00
STOCKS US: S&P 500 - 7500.58+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 71250.06+0.28 TOPIX - 4044.96-0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 23924.81+0.00 SSEC - 4090.48+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10363.27-0.35 CAC40 - 8421.14-0.55
STOCKS EUR:  DAX - 24985.82-0.16
19/06/2026  CBA:  USD - 368.15-0.04 GBP - 487.28+0.28
19/06/2026  CBA:  EURO - 421.97-0.05
19/06/2026  CBA:  GOLD - 50140-1257 SILVER - 801.91-24.41
MCDONALD'S-Ի ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՌԱՎԵԼ ՄԵԾ ՊԱՀԱՆՋԱՐԿ ՈՒՆԵՆ ԱՍԻԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ
22/10/2010 11:56
Կիսվել

MCDONALD'S-Ի ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՌԱՎԵԼ ՄԵԾ ՊԱՀԱՆՋԱՐԿ ՈՒՆԵՆ ԱՍԻԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ

Սննդի արագ սպասարկման McDonald”s Corp. ռեստորանային ցանցն ամփոփել է 2010 թվականի երրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն, հաշվետու եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ընկերության զուտ շահույթն աճել է 10%-ով և կազմել 1,39 մլրդ դոլար: Նշենք, որ 2009 թվականի երրորդ եռամսյակի արդյունքներով այս ցուցանիշը սահմանվել էր 1,26 մլրդ դոլար մակարդակում: Ներկայացված տվյալների համաձայն, հաշվետու ամիսներին McDonald”s-ի հասույթն աճել է 4%-ով և կազմել 6,3 մլրդ դոլար, իսկ գործառնական շահույթ այս նույն ժամանակահատվածում աճել է 8%-ով և կազմել 2,1 մլրդ դոլար:
Ինչպես նշվում է McDonald”s-ի տարածած հայտարարության մեջ` ընկերությունն ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում գրանցել է հիմնական ֆինանսական ցուցանիշների աճ` առավելապես շնորհիվ Ճապոնիայում, Չինաստանում և Ավստրալիայում ընկերության վաճառքի ծավալների զգալի աճի:
Նշենք նաև, որ այս տարվա առաջին ինն ամիսների արդյունքներով McDonald”s-ի զուտ շահույթն աճել է 11%-ով և կազմել 3,7 մլրդ դոլար, իսկ հասույթն աճել է 6%-ով և կազմել 17,86 մլրդ դոլար:
McDonald”s Corp.-ը հիմնադրվել է 1995 թվականին: Սկզբնական շրջանում ընկերությունը ղեկավարել են Դիք և Մակ Մակդոնալդները: Այսօր ընկերությունն իր գործունեությունն է ծավալում աշխարհի շուրջ 100 երկրներում` ներկայանալով իր սննդի արագ սպասարկման ծառայություններով: 
AMP
19/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.15
-0.04
Եվրո (EUR)
421.97
-0.05
Ռուբլի (RUR)
5.0095
+0.0028
Լարի (GEL)
138.92
-0.02
50140
-1257
Արծաթ
801.91
-24.41