07/12/2010 12:27
ՇՎԵՅՑԱՐԱԿԱՆ ԲԱՆԿԸ ՄԵԴՈՖԻ ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՏՈՒԺԱԾՆԵՐԻ ԿՎՃԱՐԻ 500 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ
Union Bancaire Privee (UBP) մասնավոր շվեյցարական բանկը համաձայնվել է Բերնարդ Մեդոֆի մեքենայություններից տուժած ավանդատուներին փոխհատուցել 500 միլիոն դոլար:
Դեկտեմբերի 11-ին լրանում է Բ. Մեդոֆի և նրա ֆոնդերից տուժածների կողմից ներկայացվող փոխհատուցման հայտերի ներկայացման վերջնաժամկետը: Ամենահնչեղ հայցերը ուղղված էին ամերիկյան J.P.Morgan Chase-ի դեմ, որից պահանջում էին 6.4 միլիարդ դոլար: Հայցեր էին ներկայացվել նաև շվեյցարական UBS բանկի (2 միլիարդ դոլար) և բրիտանական HSBC-ի բանկի (9 միլիարդ) դեմ:
Նշենք, որ երեկ HSBC բանկը հանդես էր եկել պաշտոնական հայտարարությամբ և իրեն ներկայացվող մեղադրանքները համարել անհիմն:
Բ. Մեդոֆի ստեղծած ֆինասական բուրգը գործել է առնվազն 20 տարի, և ներդրողների կորուստները գնահատվում են շուրջ $65 միլիարդ: Դատական գործընթացի ժամանակ Բ. Մեդոֆը իրեն ճանաչել է մեղավոր և դատապարտվել 150 տարի ազատազրկման:
06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
Արծաթ
611.93
+9.52
10:54 07/11/26
10:35 07/11/26
18:40 06/11/26
