
ՄԵԴՈՖԻ ԿՈՂՄԻՑ ԽԱԲՎԱԾ ՆԵՐԴՐՈՂՆԵՐԸ ԿՍՏԱՆԱՆ ԱՄՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄԵՆԱՄԵԾ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԸ
Պատմության մեջ ամենախոշոր «ֆինանսական բուրգի» հեղինակի` Բերնարդ Մեդոֆի կողմից խաբված ներդրողները կստանան ԱՄՆ-ի պատմության մեջ ամենամեծ փոխհատուցումը` 7.2 միլիարդ դոլարի չափով: Նման համաձայնություն է ձեռք բերվել Մեդոֆի «ֆինանսական բուրգից» տուժած ներդրողների շահերը ներկայացնող փաստաբան Իրվինգ Պիկարդի և «մեղավոր» կողմի ներկայացուցչի միջև:
Բ. Մեդոֆի ստեղծած ֆինասական բուրգը գործել է առնվազն 20 տարի և ներդրողների կորուստները գնահատվում են շուրջ 65 միլիարդ դոլար:
Դատական գործընթացի ժամանակ Բ. Մեդոֆը իրեն ճանաչել է մեղավոր և դատապարտվել 150 տարի ազատազրկման: