Աշխարհ

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 393.00+0.00 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 95.17+5.62 WTI - 84.27+4.40
COMEX:  GOLD - 3573.00+0.37 SILVER - 41.42+1.62
COMEX:  PLATINUM - 1283.20+2.43
LME:  ALUMINIUM - 2751.00-6.24 COPPER - 11649.50-11.92
LME:  NICKEL - 15169.00-7.85 TIN - 37187.00-17.47
LME:  LEAD - 1830.50-2.22 ZINC - 3392.00-7.70
FOREX:  USD/JPY - 159.17-0.05 EUR/GBP - 1.0958+0.08
FOREX:  EUR/USD - 1.0958+0.08 GBP/USD - 1.3096+0.01
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 57499.16+0.86 TOPIX - 3750.40+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 22226.88+1.19 SSEC - 3476.88+0.01
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
26/11/2026  CBA:  USD - 360.28-0.01 GBP - 472.26+1.43
26/11/2026  CBA:  EURO - 395.37+1.32
26/11/2026  CBA:  GOLD - 40152-1821 SILVER - 456.38-35.58
ԲԵՐՆԱՐԴ ՄԵԴՈՖ. «ԻՄ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՄԵՂԱՎՈՐ ԵՆ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԲԱՆԿԵՐԸ»
11/04/2011 12:55
Կիսվել

ԲԵՐՆԱՐԴ ՄԵԴՈՖ. «ԻՄ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՄԵՂԱՎՈՐ ԵՆ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԲԱՆԿԵՐԸ»

Աշխարհի ամենամեծ «ֆինանսական բուրգի» հեղինակը` Բերնարդ Մեդոֆը, վստահ է, որ ամերիկյան բանկերը և ֆինանսական վերահսկող կառույցները տեղյակ են եղել իր ֆինանսական խարդախությունների և «կեղծ» գործարքների մասին, և վերջիններիս ցանկության դեպքում հնարավոր կլիներ կանխել «ֆինանսական բուրգի» վերընթաց զարգացումը: Ինչպես The Financial Times-ին տված իր հարցազրույցում նշել է «դարի խաբեբան»` միայն իր բանկային հաշիվներին հետևելը թույլ կտար ամերիկյան ֆինանսական վերահսկող մարմիններին «բացահայտել» իրեն: Այս պայմաններում, ըստ Բերնարդ Մեդոֆի, անհրաժեշտ է, որ իր ստեղծած «ֆինանսական բուրգի» համար պատասխանատվություն կրեն նաև այն բանկերն ու անհատ ֆինանսիստները, որոնց մասնակցությունը «ֆինանսական բուրգի» կայացման և զարգացման գործում ակնհայտ է:

Նշենք, որ Բերնարդ Մեդոֆը, ով դատապարտվել է 150 տարի ազատազրկման, ամբողջովին ընդունում է իր մեղքը: Դատավարության ժամանակ նա խոստովանել էր, որ քսան տարիների ընթացքում  ներդրողներին խաբեության մեջ է պահել: Նա ոչ մի գործարք չի կատարել, փոխարենն, իր «մատուցած» ներդրումային ծառայությունների շնորհիվ ներգրաված ֆինանսական միջոցներն ամբողջությամբ փոխանցել է իր սեփական հաշվին: Ժամանակ առ ժամանակ, հաճախորդների պահանջով, վերջիններիս վճարել է որոշակի գումարներ` որպես ներդրումներից ստացված տոկոսային եկամուտ:

Հիշեցնենք, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի «մեկնարկին» բացահայտվել էր պատմության մեջ ամենամեծ «ֆինանսական բուրգը», որի հեղինակը` Բեռնարդ Մեդոֆը, այդ ժամանակ հանդիսանում էր NASDAQ  բորսայի տնօրենների խորհրդի նախագահ: Մեդոֆն իր բոլոր խաբեություններն ու կեղծ գործարքներն իրականացրել է իր իսկ հիմնադրած  Bernard L.Madoff Investment Securities ներդրումային ընկերության միջոցով: «Դարի խաբեբայի» հասցրած ընդհանուր վնասը գնահատվում է 64,8 մլրդ դոլար:

AMP
26/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.28
-0.01
Եվրո (EUR)
395.37
+1.32
Ռուբլի (RUR)
4.3892
+0.0194
Լարի (GEL)
139.02
+0.05
40152
-1821
Արծաթ
456.38
-35.58