ԱՄՀ-Ն 10 ԱՆԳԱՄ ՄԵԾԱՑՐԵԼ Է ՃԳՆԱԺԱՄԻ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆՆ ՈՒՂՂՎՈՂ ՎԱՐԿԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՄԱԽԱՌՆ ԾԱՎԱԼԸ
Արժույթի Միջազգային Հիմնադրամը (ԱՄՀ) համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարման նպատակով մեծացրել է այս ուղղությամբ տրամադրվող վարկային գծի սահմանագիծը շուրջ 10 անգամ` մինչև 550 մլրդ դոլար:
ԱՄՀ այս որոշում, շատ վերլուծաբանների գնահատմամբ, կանխատեսել էր, քանի որ համաշխարհային տնտեսությունը դեռևս վերջնականապես չի հաղթահարել ճգնաժամի հետևանքները, չնայած դրական որոշակի միտումներ արդեն գրացնվել են: Ներկայումս երկրները, հաղթահարելով իրացվելիության պակասուրդը, պետք է պայքարեն պետական բյուջեի պակասուրդի դեմ:
Նշենք, որ ճգնաժամի հաղթահարման նպատակով ԱՄՀ-ի կողմից տրամադրվող վարկային ծրագրերում ընդգրկված 26 երկրներին ներկայումս ավելացել են ևս 13 երկրներ: