23/07/2010 11:45
MICROSOFT-Ն ԱՊԱՀՈՎԵԼ Է ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԻ ՇՈՒՐՋ 50% ԱՃ
Ծրագրային ապահովման ոլորտում առաջատար Microsoft Corp. ընկերությունը 2009-2010 ֆինանսական տարին ամփոփել է զուտ շահույթի 28,8% աճով: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն հաշվետու ֆինանսական տարում, որն ավարտվել է հունիսի 30-ին, ընկերության զուտ շահույթը կազմել է 18,76 մլրդ դոլար: Նշենք, որ նախորդ ֆինանսական տարվա արդյունքներով Microsoft ընկերության զուտ շահույթը կազմել էր 14,57 մլրդ դոլար:
Ընկերության ներկայացրած տվյալների համաձայն հաշվետու ֆինանսական տարում նախորդ տարվա համեմատությամբ Microsoft-ի հասույթն աճել է 7%-ով և կազմել 62,48 մլրդ դոլար, իսկ գործառնական շահույթն այս նույն ժամանակահատվածում աճել է 18%-ով և կազմել 24,10 մլրդ դոլար:
Նշենք նաև, որ 2009-2010 ֆինանսական տարվա միայն չորրորդ եռամսյակի արդյունքներով Microsoft ընկերության զուտ շահույթն աճել է 48,4%-ով և կազմել 4.,52 մլրդ դոլար, իսկ հասույթն այս երեք ամիսներին աճել է 22%-ով և կազմել 16.04 մլրդ դոլար:
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
Արծաթ
648.3
-20.2
10:50 24/10/26
10:30 24/10/26
18:37 23/10/26
