Աշխարհ

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 110.63+0.82 WTI - 99.44-4.25
COMEX:  GOLD - 4122.40-0.40 SILVER - 57.71+1.30
COMEX:  PLATINUM - 1644.00-0.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.18-0.08 EUR/GBP - 1.1224-0.04
FOREX:  EUR/USD - 1.1224-0.04 GBP/USD - 1.3372+0.34
STOCKS RUS:  RTSI - 941.08+0.77
STOCKS US: DOW JONES - 52495.88+1.02 NASDAQ - 26424.82-0.02
STOCKS US: S&P 500 - 7712.57+0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 64621.24+0.85 TOPIX - 4043.73+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 23651.87-0.90 SSEC - 3713.03-0.60
STOCKS EUR:  FTSE100 - 10733.00-0.29 CAC40 - 7838.49-0.38
STOCKS EUR:  DAX - 25304.42-0.06
21/10/2026  CBA:  USD - 361.4-0.05 GBP - 483.95+1.78
21/10/2026  CBA:  EURO - 405.92+0.81
21/10/2026  CBA:  GOLD - 47924-277 SILVER - 663.46-6.37
ՄԻՆՉԵՎ 2020Թ.-Ն ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀՈՒՄ 65.5 ՄԼՆ ՄԱՐԴ ԿԴԱՌՆԱ ՄԻԼԻՈՆԱՏԵՐ
06/05/2011 12:36
Կիսվել

ՄԻՆՉԵՎ 2020Թ.-Ն ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀՈՒՄ 65.5 ՄԼՆ ՄԱՐԴ ԿԴԱՌՆԱ ՄԻԼԻՈՆԱՏԵՐ

Deloitte ընկերությունը հրապարակել է աշխարհի առավել խոշոր 25 երկրներում ապրող միլիոնատերերի հարստության ուսումնասիրությանը նվիրված իր զեկույցը, որի շրջանակներում ընկերության վերլուծաբանները ներկայացրել են նաև սեփական կանխատեսումները մեր մոլորակի առավել հարուստ մարդկանց հարստության «ապագայի» վերաբերյալ: Ըստ կանխատեսումների` տաս տարի անց` 2020 թվականին, ամբողջ աշխարհում միլիոնատերերի ընդհանուր թվաքանակը կաճի շուրջ երկու անգամ, և ներկայումս «գրանցված» 37.9 մլն միլիոնատերերի դիմաց միլիոնատեր «կճանաչվի» արդեն 65.5 մլն մարդ: Ընդ որում, այս տաս տարիների ընթացքում միլիոնատերերի համախառն կարողությունը 92 տրիլիոն դոլարից կհասնի 202 տրիլիոն դոլարի:

Ինչպես նշվում է զեկույցում` միլիոնատերերի հարստության աճի առավել բարձր տեմպեր կգրանցվեն զարգացող երկրներում, ընդ որում այս ցուցանիշով առաջատար կլինի Հնդկաստանը. հնդիկ միլիոնատերերի համախառն կարողությունն, ըստ կանխատեսումների, առաջիկա տաս տարվա ընթացքում կաճի 408%-ով և կկազմի 2.95 տրիլիոն դոլար: Ինչ վերաբերում է Չինաստանի միլիոնատերերին, ապա վերջիններիս մինչև 2020 թվականը կգրանցեն իրենց համախառն հարստության 392% աճ (8.24 տրիլիոն դոլար): Միևնույն ժամանակ, 2020 թվականին Չինաստանում միլիոնատեր կհամարվի 2.5 մլն մարդ: Ըստ վերլուծաբանների` միլիոնատերերի թվաքանակի զգալի աճ կգրանցվի նաև Հարավային Կորեայում, Ռուսաստանում, Բրազիլիայում:
 
Նշենք նաև, որ չնայած զարգացող երկրները միլիոնատերերի թվաքանակի աճի ցուցանիշով կգրանցեն զգալի առաջընթաց, այնուամենայնիվ, սպասվում է, որ առավել հարուստ մարդիկ կշարունակեն ապրել Եվրոպայում և ԱՄՆ-ում: 2020 թվականին ԱՄՆ-ին «բաժին կընկնի» աշխարհի միլիոնատերերի 43%-ը (20.6 մլն մարդ): Միլիոնատերերի թվաքանակով երկրորդ տեղում կլինի Ճապոնիան (8.9 մլն մարդ): Լավագույն «միլիոնանոց» եռյակը կեզրափակի Գերմանիան (5.8 մլն միլիոնատեր):

Հետաքրքիր ևս մեկ փաստ. 2020 թվականին Հոնկոնգի յուրաքանչյուր երկրորդ բնակիչը կլինի միլիոնատեր: Այս ցուցանիշով Հոնկոնգի կհաջորդեն Սինգապուրը և Շվեյցարիա:
21/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.4
-0.05
Եվրո (EUR)
405.92
+0.81
Ռուբլի (RUR)
4.4121
+0.0379
Լարի (GEL)
139.19
-0.04
47924
-277
Արծաթ
663.46
-6.37