
ԱՄՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՂԱՐԿԵԼ Է 21 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐԻ ՊԱՐՏԱՏՈՄՍ
ԱՄՆ-ի Ֆինանսների նախարարությունը, լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավելու նպատակով, թողարկել է 21 միլիարդ դոլարի պարտատոմս` 10 տարի մարման ժամկետով: Պարտատոմսերի եկամտաբերությունը կազմել է 3.38%:
Հիշեցնենք, որ 2010թ.-ի հոկտեմբերին թողարկված նմանատիպ պարտատոմսերի եկամտաբերությունը կազմել էր 2.47%:
Հունվարի 13-ին ԱՄՆ-ի Ֆինանսների նախարարությունը նախատեսում է իրականացնել 30 տարի մարման ժամկետով, 13 միլիարդ դոլար ընդհանուր արժողությամբ պարտատոմսերի աճուրդ-վաճառք: