MITSUBISHI-Ի ՎԱՃԱՌՔԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ 26,8%-ՈՎ
Ճապոնիայի չորրորդ խոշոր ավտոարտադրող ընկերությունը` Mitsubishi Motors Corporation-ը, հրապարակել է 2009-2010 ֆինանսական տարվա իր գործունեության ֆինանսական հաշվետվությունը: Ներկայացված տվյալների համաձայն հաշվետու տարում, որն ավարտվել է ընթացիկ տարվա մարտի 31-ին, ընկերության զուտ շահույթը կազմել է 4,76 մլրդ յեն (51 մլն դոլար): Նշենք, որ նախորդ ֆինանսական տարվա արդյունքներով ընկերությունը կրել էր 58 մլն դոլարի վնաս:
Ինչպես նշվում է ընկերության հրապարակած տվյալներում` հաշվետու ֆինանսական տարում Mitsubishi Motors Corporation ընկերության վաճառքի ծավալները կրճատվել են շուրջ 26,8%-ով և կազմել 154 մլրդ դոլար: