20/05/2010 15:36
ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԲՋՋԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 17%-ՈՎ
Ընթացիկ տարվա հունվար-մարտ ամիսներին նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ բջջային հեռախոսների համաշխարհային վաճառքի ծավալներն աճել են շուրջ 17%-ով: Gartner հետազոտական ընկերության տվյալների համաձայն` 2010 թվականի առաջին երեք ամիսների ընթացքում ամբողջ աշխարհում վաճառվել է 314,7 մլն բջջային հեռախոս:
Հատկանշական է, որ այս տարվա առաջին երեք ամիսների կտրվածքով զգալի աճել է պահանջարկը սմարթֆոնների նկատմամբ: Հաշվետու ժամանակահատվածում ամբողջ աշխարհում վաճառվել է 54,3 մլն սմարթֆոն: Այս ցուցանիշը նախորդ տարվա համեմատությամբ գրանցել է շուրջ 48,7% աճ:
Նշենք նաև, որ բջջային հեռախոսներ արտադրող աշխարհի 5 առաջատար ընկերություններին բաժին է ընկնում բջջային հեռախոսների շուկայի 70,7%-ը:
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
Արծաթ
648.3
-20.2
10:50 24/10/26
10:30 24/10/26
18:37 23/10/26
