
MOODY'S-Ն ԻՋԵՑՐԵԼ Է ԵԳԻՊՏՈՍԻ ՎԱՐԿԱՆԻՇԸ
Moody”s Investors Service միջազգային վարկանիշային գործակալությունն իջեցրել է Եգիպտոսի վարակնիշը` Ba1-ից մինչև Ba2 մակարդակ: Վարկանիշի իջեցման պատճառ է հանդիսացել երկրում տիրող քաղաքական անկայունությունը:
Գործակալությունը գտնում է, որ վերջին իրադարձությունների պատճառով Եգիպտոսը կմեղմացնի իր դրամավարկային քաղաքականությունը: Այդ կերպ իշխանությունները կփորձեն թուլացնել ներկայիս լարվածությունը:Միևնույն ժամանակ, բյուջետային ծախսերի ավելացման միջոցով աշխատավարձերի և սուբսիդիաների ավելացումը կընդլայնի գնաճային ճնշումները և էլ ավելի կվատացնի երկրի տնտեսական վիճակը: