05/10/2010 16:53
MOODY'S-Ը ՎԵՐԱՆԱՅԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ՍՈՒՎԵՐԵՆ ՎԱՐԿԱՆԻՇԸ
Միջազգային վարկանիշային Moody”s գործակալությունը վերանայել է Թուրքիայի սուվերեն «Ва2» վարկանիշը և սահմանել այն «կայուն» մակարդակում: Ինչպես նշվում է գործակալության տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ` վարկանիշի վերանայումը պայմանավորված է երկրի տնտեսության իրավիճակային բարելավմամբ և ֆինանսական ոլորտում նկատվող դրական միտումներով:
Moody”s գործակալությունը վերանայել է նաև այս տարվա համար Թուրքիայի ՀՆԱ-ի կանխատեսվող ցուցանիշը` սահմանելով այն 6,5% մակարդակում: 2011 թվականի համար Moody”s-ը կանխատեսում է Թուրքիայի ՀՆԱ-ի 5% աճ:
Նշենք, որ ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակի արդյունքներով Թուրքիայի ՀՆԱ-ն աճել էր 10,3%-ով: 2009 ճգնաժամային տարին Թուրքիան ամփոփել էր ՀՆԱ-ի 4,7% անկմամբ:
17/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.85
+0.28
Եվրո (EUR)
419.24
-0.85
Ռուբլի (RUR)
4.6649
+0.0006
Լարի (GEL)
139.43
+0.13
Արծաթ
666.39
-16.58
10:50 18/07/26
10:30 18/07/26
18:24 17/07/26
