MOODY`S – ԵՎՐՈՊԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՎԱՐԱԿՎԵԼ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ «ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՄԲ»
Պորտուգալիայի, Իսպանիայի, Իտալիայի, Իռլանդիայի և Մեծ Բրիտանիայի բանկային համակարգերը կարող են վարակվել «անկառավարելի պետական պարտքի հիվանդությամբ», որն այժմ ամբողջությամբ ընդգրկել է երկրի ՀՆԱ-ի 115%-ը գերազանցող պետական պարտք ունեցող Հունաստանի ֆինանսական համակարգը:
Նման կանխատեսում են ներկայացրել միջազգային վարկանիշային Moody”s գործակալության վերլուծաբանները` նշելով, որ եվրոպական այս հինգ երկրների ֆոնդային բորսաներում կարող են դիտարկվել «գերտաքացման» միտումներ: