MOODY`S-Ն ԱՅՍ ԱՆԳԱՄ ԻՋԵՑՐԵԼ Է ԻՌԼԱՆԻԴԻԱՅԻ ՎԱՐԿԱՆԻՇԸ
Միջազգային Moody`s վարկանիշային գործակալությունը իջեցրել է եվս մեկ եվրոպական երկրի` Իռլանդիայի վարկային վարկանիշը: Արդյունքում, Եվրագոտու արդեն երեք երկրներ Moody`s-ի կողմից արժանացել են բավականին ցածր «գնահատականի»: Վարկանիշային գործակալությունը Իռլադիայի, Պորտուգալիայի և Հունաստանի վարկային վարկանիշները գնահատել է որպես ներդումային մակարդակից ցածր: Ինչպես նշվում է Moody`s վարկանիշային գործակալության պաշտոնական հաղորդագրության մեջ` Իռլանդիայի վարկանիշն իջեցնելու հիմնական պատճառը այս երկրի «անկարողությունն է» լուծել սեփական ֆինանսական խնդիրները: Moody`s-ի վերլուծաբաններն ընդգծել են, որ Իռլանդիան, անգամ օգնություն ստանալով ԵՄ-ից և ԱՄՀ-ի, մինևնույնն է, կրկին չի կարողանում հաղթահարել առաջացած խնդիրներն` առանց նոր լրացուցիչ օգնության:
Նշենք, որ ԵՄ-ն և ԱՄՀ-ն Իռլանդիային տրամադրել են 90 մլրդ եվրո ընդհանուր ծավալով ֆինանսական օգնություն` բյուջետային խնդիրները լուծելու նպատակով: Այժմ երկրի բյուջեի պակասուրդը կազմում է 12%, որն, ըստ վերլուծաբանների, տարեվերջին կարող է հասել 32%-ի: