MOODY`S – ՄԻՆՉԵՎ ՏԱՐԵՎԵՐՋ ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱՆԿԵՐԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՊՈՐՏՖԵԼԻ 12%-Ը ԿԴԱՍԱԿԱՐԳՎԻ ՈՐՊԵՍ ԱՆՀՈՒՍԱԼԻ
Մինչև տարեվերջ ռուսական բանկերի վարկային պորտֆելի շուրջ մեկ ութերորդը կդասակարգվի որպես անհուսալի, իսկ բանկերի կողմից վերաձևակերպված վարկերից յուրաքանչյուր երկրորդը կգնահատվի որպես կասկածելի: Նման կանխատեսում են ներկայացրել միջազգային վարկանիշային Moody`s գործակալության վերլուծաբանները, որոնց գնահատմամբ ռուսական բանկերն իրնեց վերակազմավորված պարտավորությունների զգալի մասի գծով 2010 թվականի ընթացքում կարող են կանգնել լուրջ խնդիրների առջև:
Նշենք, որ Ռուսաստանի կենտրոնական բանկի նախնական տվյալների համաձայն բանկերի վարկային պորտֆելում վերակազմավորված վարկերի տեսակարար կշիռը կազմում է 25-30%: